|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԲՀԿ-ական նորընտիր պատգամավոր Հակոբ Նազարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ արտահերթ նիստում այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Հիմք ընդունելով 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հակոբ Աշոտի Նազարյանի ինքնաբացարկի մասին դիմումը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով` ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչում պատգամավորի թեկնածու Հակոբ Աշոտի Նազարյանի գրանցումը»,- նշել է Սմբատյանը:
Ավելի վաղ Նազարյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել: