կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 18:43
Հասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 20-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 21-24-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

 

Քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

 

Երևանում մայիսի 20-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 21-24-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: