Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Հանրապետության տարածքում` մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։
Yerkir.am-ի փոխանցմամբ՝ «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +18+20։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +8+12,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+11,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+19,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+13,
Լոռի՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +12+14,
Տավուշ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+12,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +16 +20,
Արարատ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Արմավիր՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+ 26,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը +16 +19: