կարևոր
3712 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-14 15:46
Հասարակություն

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ ու մառախուղ

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ ու մառախուղ

Երևանում այսօր ցերեկը, մայիսի 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։

Մայիսի 15-ի, 18-ի և 19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Մայիսի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մայիսի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-ի և 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-ին, 15-ին՝ նաև մառախուղ։

Մայիսի 16-ին, 17-ին, 18-ի և 19-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, մայիսի 15-ի և 16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։