| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խիստ մտահոգված է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի` արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով, որում տեղ չեն գտել մի շարք կարևոր խնդիրների կանոնակարգումներ, ինչպես նաև առկա են բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ:
Ինչպես տեղեկացնում են նախաձեռնությունից, նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում` ՀՀ կառավարությունում: «Չենք լռելու»-ն այժմ պատրաստում է ապագա օրենքում տեղ գտած դրույթների վերաբերյալ հարցադրումների փաթեթ, որը կներկայացվի մոտակա օրերին:
Որպես քննարկվող օրինագծում տեղ գտած անհեթեթությունների վառ օրինակ` կարելի է բերել կրոնական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թվի սահմանված շեմը` ընդամենը 25 հոգի: Այդ տրամաբանությամբ, օրինակ, «Չենք լռելու»-ն իր 1100 անդամներով կկարողանա գրանցել 40-ից ավելի, այսպես կոչված, «կրոնական կազմակերպություն», որոնցից յուրաքանչյուրն իր կարգավիճակով կհավասարվի Հայ Առաքելական եկեղեցուն:
«Չենք լռելու» նախաձեռնությունը արդարադատության նախարարության կողմից դրսևորվող վերաբերմունքը օրինագծի նկատմամբ, որում առհասարակ բացակայում է ազգային շահի գերակայության հասկացությունը, համարում է անհասկանալի և չափազանց վնասակար:
Օրինագծի վերաբերյալ հարցադրումների փաթեթն ամբողջությամբ կներկայացվի հասարակությանն ու ՀՀ կառավարությանը առաջիկա օրերին: