կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 14:46
Իրավական

Կրկնահանցագործությունների հիմնական մասը կատարվում է Երևանում

Կրկնահանցագործությունների հիմնական մասը կատարվում է Երևանում

2013 թվականին բացահայտված հանցագործությունների մեծ մասը` 46 տոկոսը, կատարվել է Երևանում: Երկրորդ տեղը զբաղեցնում է Արմավիրը` 7.8 տոկոս: Այս մասին նշվում է  ՀՀ-ում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտության մեջ:

 

Համաձայն դրա` նախկինում դատապարտված անձանց կողմից կատարված բոլոր հանցագործությունների 38 տոկոսը տեղի է ունեցել Երևանում, 15.2 տոկոսը` Կոտայքում, 11.5 տկոսը` Լոռիում, 10.6 տոկոսը` Շիրակում, իսկ 5.1 տոկոսը` Արմավիրում:

 

Երևանն առաջին տեղում է նաև կրկնահանցագործություն կատարողների թվով` նրանց մոտ 1/3-ը մայրաքաղաքից է: Սակայն, երբ ցուցանիշները վերլուծվում են` բնակչության թվաքանակը հաշվի առնելով, ապա Երևանը զիջում է մարզերին: Առաջին տեղում Լոռին է` 25 մարդ, երկրորդում` Շիրակը` 18 մարդ, երրորդում` Տավուշը` 17 մարդ: