|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի փողոցներով քայլելիս մոտեցավ Մաշտոցի պողոտայում խորոված անողների խմբին և ձեռքը վերցրեց շամփուրները:
Նա նշեց, թե միայն լսելով գիտի, որ մեկ տարի առաջ հեղափոխության օրերին խորոված են արել փողոցներում: «Ես միայն հեղափոխությունից հետո, երբ վիդեոները նայել եմ, հասկացել եմ, որ հեղափոխության 10 տոկոսն եմ տեսել, էն 90 տոկոսից գաղափար չեմ ունեցել»,- նշեց նա ու ավելացրեց. «Ուզում էի մանղալ դնեի Պրոսպեկտում»:
Ներկաներից մեկը հավելեց, թե խորովածը դարձել է հեղափոխության խորհրդանիշերից մեկը, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Ես ուզում էի նման մի բան ասել, հետո մտածեցի՝ չարժի: Շնորհակալ եմ, որ այս ավանդույթը պահել եք: Ես դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինեն ու խորոված անեն: Այնպես որ` ով այդպիսի ցանկություն ունի, թող չկաշկանդվի»: