Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է:
«Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Մայքրոսոֆթ»-ի հետ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու գործում: Հաշվի առնելով երկկողմ համագործակցության հաջող փորձը՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկել նոր ուղղություններով երկարաժամկետ համագործակցության և Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքի վրա «Մայքրոսոֆթ Վենչուրս» աքսելերատոր ստեղծելու և մոբայլ լուծումների/մշակումների կենտրոն հիմնելու հնարավորություններին: Փիլար Թորեսը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնությունն՝ ուղղված ՏՏ բնագավառի զարգացման ծրագրերի իրականացմանը և վստահություն հայտնել երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում:
Տիկին Թորեսն իր հերթին կարևորել է փոխգործակցությունը մտավոր սեփականության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և կիբեռհանցագործությունների դեմ պայքարում: Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև փոխըմբռնման նոր հուշագրի ստորագրմանն առնչվող հարցեր: