|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստվում է այն արկղերը, որոնք ակցիայի շրջանակներում տարվել էին նախարարության դիմաց, լցնել տասնյակ եւ ավելի քրեական գործերով եւ ուղարկել ակցիայի մասնակիցներին՝ հավելելով, որ խնդրել է համապատասխան մարմիններին տրամադրել գործերի ցանկերը, որոնցով կլցվեն դատարկ արկղերը։
Մենք նոյեմբերի 11-ին նամակներ ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գլխավոր Դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով մեզ գրավոր պատասխանել՝ արդյո՞ք ԿԳՄՍ նախարարը համապատասխան տվյալներ ստանալու խնդրանքով դիմել է վերոհիշյալ մարմինների, թե՞ ոչ։ Երեկ լրացել է օրենքով սահմանված ժամկետը, որը նախատեսված էր գրավոր հարցման պատասխան ստանալու համար։ Մենք պատասխան ենք ստացել միայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ առ այն, որ իրենք նման բովանդակությամբ որևէ հարցում չեն ստացել ԿԳՄՍ նախարարությունից։
Այս փաստը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու և խորքային հարցերը մանիպուլացնելու քաղաքականության ևս մեկ վկայությունն է։
ՀՅԴ ՀԵՄ