կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 18:09
Հասարակություն

Մենք ունենք ուժեղ երկիր և հաջողակ Սփյուռք. Արմեն Սարգսյան

Մենք ունենք ուժեղ երկիր և հաջողակ Սփյուռք. Արմեն Սարգսյան

Հայասստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից անցկացվող «Հայաստանն ու աշխարհը. կառուցելով կայուն ապագա» միջազգային ամառային առցանց դպրոցի առաջին դասին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ամառային դպրոցի մասնակիցներն ուսանողներ են, երիտասարդ գիտնականներ և մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ: Դասընթացների շրջանակում, որոնք սկսվել են հուլիսի 27-ից և կավարտվեն օգոստոսի 12-ին, մասնակիցները դասախոսությունների միջոցով կծանոթանան Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, համապարփակ տեղեկատվություն կստանան ընթացիկ գործընթացների վերաբերյալ, կքննարկեն Հայաստանի տեղն ու դերն արագ փոփոխվող աշխարհում:

Տեսակապի ընթացքում ամառային դպրոցի մասնակիցները հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին: Մասնավորապես, պատասխանելով խորհրդարանական կառավարմամբ պետության մեջ երկրի նախագահի դերին վերաբերող հարցին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Երբեմն մարդկանց ակնկալիքները շատ մեծ են և անիրատեսականքանի որ Սահմանադրությունը և խորհրդարանական հանրապետության ձևաչափը նախագահին թույլ չեն տալիս այդ ակնկալիքները կյանքի կոչելիսկ նախագահն անձամբ անհրաժեշտ գործիքներ չունի:

Երկու տարի նախագահելու ընթացքում իմ գործողություններից մեկը եղել է մարդկանց բացատրելոր խորհրդարանական երկրում պետք է իրատեսական ակնկալիքներ ունենալ նախագահական ինստիտուտիցև երբեմն էլ ուղղորդել՝ ինչ ակնկալել և ինչ անելՆախագահության իմ պատկերացումները ներառում են ակտիվ գործունեություն ծավալելը՝ սակայն ամբողջությամբ պահպանելով սահմանադրական սահմանափակումներըՆախագահական գործիքները կամ պարտականությունները բավական սահմանափակ ենԱյդուհանդերձնույնիսկ նման սահմանափակ գործիքակազմով կան հնարավորություններոր մենք կարող ենք օգտագործելՄենք դրանցից մի քանիսն օգտագործում ենք նախագահական նախաձեռնությունների տեսքովԴրանք չեն հակասում կամ հակադրվում կառավարության գործունեությանը և ծրագրերինդրանք ուղեցույցներ ենթե ուր պետք է գնանք:

Օրինակներից մեկը «Հայ պարկ» նախագիծն էորի մասին ամիսներ առաջ հայտարարվեց։ Երևանում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից հատվածումշուրջ 100 հեկտար տարածք կաիմ առաջարկն է բարեկարգել այն և վերածել այգու։ Այդ այգին պետք է մի քանի իմաստ ունենաորոնցից մեկը հիշողության այգի լինելն է։ Մեծ այգին ներառելու է փոքր այգիներորոնք պետք է ներկայացնեն Հայաստանի կորուսյալ շրջանները պատմական Արևմտյան Հայաստանում։ Այգու երկրորդ մասը պետք է ներկայացնի հայկական Սփյուռքը։ Իսկ երրորդ մասը պետք է խորհրդանշի ներկայիս Հայաստանը։

Իրականում սա մի գաղափար է, որը նպատակ ունի համախմբել բոլորին։ Սա պետք է լինի հայկական միասնության այգի։ Սա չի լինելու մի այգի, որտեղ պետք է լինեն սրճարաններ կամ ռեստորաններ։ Նախ և առաջ, մեր երկիրը նման այգու կարիքն ունի որպես մաքուր օդի աղբյուրի։ Այգին կարող է դառնալ Հայաստանի քաղաքացիների և նրանց հյուրերի համար երեկոյան գեղեցիկ հավաքատեղի։ Սա նախագահական նախաձեռնություն է, որը միտված է ազգային միասնությանը»։

Նախագահն, ի պատասխան հնչած հարցերից մեկի, կարևորել է ազգային միասնականությունը։ «Մենք պետք է մեր հույսը դնենք մեր ուժի վրա,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Մենք ունենք ուժեղ երկիր, և հաջողակ ու միասնական Սփյուռք։ Ես հավատում եմ, որ միասնաբար մենք շատ հզոր կլինենք»։ Նախագահը նշել է, որ պետք է արդյունավետ օգտագործենք այն փաստը, որ արտերկրում շատ հայեր են ապրում: «Մեր խնդիրն այդ հնարավորությունն առավելագույնս օգտագործելն է, Հայաստանն ավելի ապահով և ուժեղ դարձնելը»,-ասել է նախագահը:

Հարց ու պատասխանի շրջանակում խոսելով սահմանային լարվածության մասին՝ Հանրապետության նախագահը կրկին ընդգծել է. «Այս պայմաններում, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևանները որոշում են ռազմական գործողություններ ձեռնարկել, սա անմարդկային է: Իրականությունն այն է, որ Ադրբեջանն է սկսել այդ հակամարտությունը սահմանին, և իրականությունն այն է, որ հայկական զինված ուժերը ցույց են տվել, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն են»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է այդքան երկար ժամանակ հատկացնում երիտասարդներին և ինչու է կարևորում նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ՝ չնայած շատ հին ազգ ենք, բայց մենք նաև շատ երիտասարդ ենք: Այս քաղաքը ևս երիտասարդ է: Այն ավելի քան 2800 տարեկան է, բայց՝ շատ երիտասարդ: Սա նաև քաղաք է, որտեղ յուրաքանչյուր օտարերկրացի կարող է տեսնել դրա կենսունակությունը: Հայաստանը ստարտափներ ստեղծելու առումով աշխարհում առաջատար երկրներից մեկն է, քանի որ մենք երիտասարդ ազգ ենք: Ես ինքս ինձ համարում եմ երիտասարդ նախագահ: Իմ խորհուրդն է ձեզ՝ երբ դատողություն եք անում, թե ով է երիտասարդ կամ ծեր, ապա երբեք մի հենվեք նրա ապրած տարիների քանակի վրա: Երիտասարդ լինելը կապված է նրա հետ, թե որքան երիտասարդ է ձեր ոգին, ուղեղը, մտածելակերպը: Երիտասարդ են այն մարդիկ, որոնք պատրաստ են ամեն օր սովորել:

Նախագահի պարտականություններից մեկը համարում եմ ուսուցիչ լինելը: Ես դասավանդել եմ Երևանի պետական համալսարանում, հետո աշխարհի տարբեր համալսարաններում, ներառյալ՝ Քեմբրիջը: Սովորեցնել նշանակում է փոխանակվել փորձով: Ինձ համար ուսուցանելը նշանակում է նաև ձեզանից սովորել՝ մնալով երիտասարդ և լինելով ձեր նման երիտասարդ: Քանի որ մենք երիտասարդ ազգ ենք և հույս ունեմ, որ միշտ այդպիսին կմնանք, կցանկանայի, որ հաջորդ նախագահները լինեն ավելի երիտասարդ և իրենց ժամանակից ինչ-որ հատված տրամադրեն երիտասարդ սերնդին՝ նրանց օգնելով կյանքում հաջողակ լինել»:

Ամառային դպրոցի մասնակիցներից հնչած հարցերից մեկը վերաբերել է շրջակա միջավայրին: Հանրապետության նախագահը նշել է, որ բնության, շրջակա միջավայրի հետ կապված հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են. «Մենք մեծապես կշահենք, եթե մեր երկրում մաքուր, հաճելի և էկոլոգիապես ապահով միջավայր ապահովենք: Հայաստանը կարող է մարդկանց գրավել իր մաքրությամբ: Զբոսաշրջիկներն ու օտարերկրացիները կգան Հայաստան, եթե իմանան, որ Հայաստանը մաքուր երկիր է, ունի կուսական բնություն, երկիր է, որտեղ հասկանում են աշխարհի ժառանգության արժեքը: Ժառանգությունը կարող է պատմական լինել, օրինակ՝ մեր եկեղեցիները, պատմությունը, ինչպես նաև՝ մեր բնության ժառանգությունը: Էկոլոգիապես մաքուր Հայաստանը կարող է շատ գրավիչ լինել»:

Նախագահին ուղղված մեկ այլ հարց էլ վերաբերել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը խորը կապեր ունի ԵՄ-ի հետ և նաև հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: «Մենք պետք է կարողանանք օգտագործել այս առավելությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի միջև մեր յուրահատուկ կամրջող դիրքը՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի»,-ասել է նախագահը:

Պատասխանելով Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նախ արձանագրել է, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության վիճակը բավականին բարդ է: «Մեծ ջանքեր են պահանջվելու նախկին իրավիճակին վերադառնալու համար,-նշել է Հանրապետության նախագահը։ -Կարևորն այն է, որ Հայաստանը հստակ ապրանքանշան ունենա, և պարզ լինի, թե ինչու զբոսաշրջիկը պետք է գա Հայաստան, այլ ոչ ուրիշ երկիր»։ Նախագահ Սարգսյանը զբոսաշրջության զարգացման համար կարևոր քայլ է համարել մասնավորապես հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող STARMUS VI միջազգային փառատոնը։

Անդրադառնալով փոքր երկրների ակումբ ստեղծելու մտադրությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ գաղափարն ունեցել է նախքան նախագահ ընտրվելը։ «Ես խոսել եմ մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ առաջիկայում այս նախաձեռնության մասին պաշտոնապես կհայտարարվի,-նշել է նա։ -Սա պարզապես ակումբ է լինելու՝ ոչ թե միություն կամ կազմակերպություն, ոչ թե ինչ-որ կառույցի դեմ կամ ինչ-որ կառույցի համար, լինելու է փոքր և խելացի երկրների ակումբ։ Այս ակումբում պետք է ներկայացվեն հաջողակ երկրների պատմությունները»։