Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակում նախազգուշացրել է «չհիմարանալ» ու միաժամանակ հայտարարել, որ նրան սպառնում է պատմության մեջ մնալ որպես «հրեշ»: ԱՄՆ նախագահը նամակն Էրդողանին ուղարկել է Սիրիա թուրքական զորքերի ներխուժման օրը. տեղեկացնում է The Guardian-ը:
Նամակը, որն առաջինը հայտնվել է Fox Business-ի թղթակից Թրիշ Ռեգանի տրամադրության տակ, կարճ բովանդակություն ունի և սկսվում է բացահայտ սպառնալիքով:
«Եկեք լավ գործարք կնքենք... Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսության կործանման համար, բայց ես կանեմ դա»,- նշվում է նամակում:
ԱՄՆ նախագահն իր նամակում Էրդողանին նաև ասել է, որ «պատմությունը նրա հանդեպ բարեհաճ կլինի», եթե Թուրքիայի նախագահը վարվի մարդասիրության սկզբունքներով, բայց նա դրանում կմնա որպես «հրեշ»« «եթե փոխարենը լավ բան տեղի չունենա»:
«Մի՛ եղեք համառ: Մի՛ եղեք հիմար: Ես Ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»,- ասվում է նամակում:
Թեև նամակը սկզբնական շրջանում թերահավատորեն են ընդունել, այնուամենայնիվ, նշվում է, որ Սպիտակ տունը, տարբեր լրատվամիջոցների արձագանքելով, հաստատել է դրա իսկությունը: