կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 10:54
Հասարակություն

Սիրե՛ք ձեր մասնագիտությունը, արհեստավարժ եղեք ձեր ոլորտում՝ անկախ դժվարություններից. Դումանյանը՝ շրջանավարտներին

Սիրե՛ք ձեր մասնագիտությունը, արհեստավարժ եղեք ձեր ոլորտում՝ անկախ դժվարություններից. Դումանյանը՝ շրջանավարտներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին «Վերջին զանգի» առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Կյանքի այս կարևոր փուլը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա ճանապարհը, որն այս պահին շրջադասային է ու որոշիչ: Եվ կյանքի կարևորագույն այս խաչմերուկում ՀՀ կառավարությունն աջակցում ու սատարում է ձեզ ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ որակյալ կրթություն ձեռք բերելու, ինքնաիրացվելու, անհատական կարողությունները զարգացնելու և դրսևորելու հարցերում:

Փորձի ու գիտելիքի ձեռքբերման այս նոր ճանապարհին ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ մաղթում եմ ձեզ կամք և համառություն. սիրե՛ք ձեր մասնագիտությունը՝ լինեք բժիշկ, թե ուսուցիչ, փրկարար, թե պարուսույց, արհեստավարժ եղե՛ք ձեր ոլորտում՝ անկախ դժվարություններից:

Դուք արդեն ապացուցել եք, որ միասնաբար կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ հաղթահարելով և ապահովելով կրթության շարունակականությունը համավարակի ու պատերազմի պայմաններում: Թող ձեր համառությունն ու միասնականությունը միայն հաղթանակներ կերտեն:

Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, ձեզ ևս շնորհավորում եմ այս պայծառ տոնի առիթով: Շնորհակալ եմ ձեր ջանքերի ու նվիրումի, այս օրերին ծառացած խնդիրները միասնաբար լուծելու պատրաստակամության համար:  Վստահ եմ՝ ձեր տված փորձն ու գիտելիքն ուղենշային կլինեն մեր շրջանավարտների՝ որպես հայրենանվեր քաղաքացիներ ձևավորման գործում:

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրե՛ք հայրենիքի բարօրությանը, մեր պետության կայացմանն ու արժանապատիվ ապագային: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ և բարի երթ»: