|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն թիկնապահներով է շրջում: Այսօր ԱԺ-ում նրան հետևում էին երկու թիկնապահներ, ովքեր փորձում էին շատ մոտ չթողնել լրագրողներին, անգամ փորձում էին կոորդինացնել լրագրողների և օպերատորների աշխատանքը, որպեսզի նրանք միջանցքները բաց պահեն:
Գալուստ Սահակյանը ՀՀԿ փակ նիստից հետո չէր շտապում պատասխանել լրագրողների հարցերին, սակայն, ի վերջո, տեղի տվեց լրագրողների հետաքրքրասիրությանը: Հարցին` արդյոք տեղափոխվել է պաշտոնական առանձնատուն, նա պատասխանեց, որ չի տեղափոխվել ու չի էլ պատրաստվում տեղափոխվել: «Ես այն տունն եմ սիրում, ուր ապրել եմ: Ես սիրում եմ իմ տունը և իմ կահույքը ու չեմ պատրաստվում տեղափոխվել այլ տեղ»,- ասաց ԱԺ նախագահը: