|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել է։ Տարբեր աղբյուրներից «Փաստինֆոյին» հայտնեցին, որ Դադիվանքի քահանաները նույնպես դուրս են եկել վանքից։
Մեր տեղեկություններով՝ քահանաները դեռ Ստեփանակերտում են և օգնում են Արցախում մնացած անձանց Հայաստան տեղափոխության կազմակերպմանը։
Հայտնի է միայն, վանական համալիրում ծառայություն իրականացրած սարկավագներից 2-ը տեղափոխվել են Հայաստան։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքը հայտնվեց կողմերի սահմանազատման գծի մոտ։ Կառույցը վերահսկում են ռուս խաղաղապահները։ Հայ հոգևորականները շարունակում էին Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու...