կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-22 22:22
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Գործող տնօրենները կտրվել են

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Գործող տնօրենները կտրվել են

Ուրբաթ օրվանից Երեւանում մեկնարկել է հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունք` հավաստագիր ստանալու համար նախատեսված քննական գործընթացը:

 

Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր` թեստային, եւ բանավոր: Առաջին փուլում 90 եւ ավելի տոկոս ճիշտ պատասխաներ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին:

 

Քննությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին հնարավորություն է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել եւ ընտրվել տնօրեն:

 

Քննության հենց առաջին օրը քննությունից կտրվել է 9 գործող տնօրեն, 7-ը` թեստային մասից, 2-ը` բանավորից: 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել 2 հավակնորդ: