Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիք մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀԿ Խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո բավականին բարձր տրամադրությամբ դուրս եկան ՀՀԿ Կենտրոնական գրասենյակից:
Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե` մարզպետերի պաշտոնանկությունների հարցը քննարկվե՞ց, Սուրեն Խաչատրյանը վստահեցրեց, որ նման հարց չի քննարկվել: Իսկ թե օրակարգում ի՞նչ հարցեր էին, մարզպետը պատասխանեց. «Օրակարգում բոլորը նորմալ հարցեր էին: Դավիթ Հարությունյանը ներկայացրեց բոլոր խնդիրները, դիտորդական առաքելությունների եզրակացությունները, արձանագրված գործերը»:
Սուրեն Խաչատրյանը վստահեցրեց, որ նախագահի տրամադրությունը շատ բարձր էր, որեւէ մեկի վրա էլ զայրացած չէր:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլ նախ նշեց, որ տրամադրությունը շատ բարձր է: Մեր թղթակի հարցին, թե` նախագահն ուզո՞ւմ է, որ մարզպետը շարունակի պաշտոնավարել, Շահգալդյանը պատասխանեց. «Այո, նախագահն ուզում է, որ շարունակեմ աշխատել»:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւս հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել: Նա վստահեցրեց, որ նախագահը որեւէ մեկին նկատողություն չի արել, բոլորի աշխատանքից էլ գոհ է:
Իր աթոռից չի զրկվի նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա նույնպես հայտարարեց, որ նախագահն իր աշխատանքից գոհ է: Ուշագրավ է, որ մինչեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ մտնելը, մինչեւ նիստի մեկնարկը Ղահրամանյանն ակնհայտորեն անտրամադիր եւ մտահոգ էր, իսկ արդեն նիստի ավարտին տրամադրությունը բավականին բարձր էր: