|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վաղը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Կոշ» ՔԿՀ կատարելիք արտագնա նիստում քննության կառնի ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունու բողոքը: Դատապարտյալը բողոքարկում է ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի` իր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մերժելու մասին որոշումը: Կալանավորը համոզված է, որ ՔԿՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ընթացակարգը չի գործում` ըստ սահմանված կարգի: Դրա վերաբերյալ Ամատունին բազմիցս դիմել է պատկան մարմիններին: Վերջերս էլ ՀՀ գլխավոր դատախազությունը «Կոշ» ՔԿՀ-ում կատարված օրինախախտումների վերաբերյալ Ամատունու` yerkir.am-ում հրապարակված հայտարարությունն ընդունել է որպես հանցագործության մասին հաղորդում և դրան ընթացք տվել:
Հիշեցնենք, որ Ռուբեն Ամատունին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 1-ին մասի (ավազակություն), 34-176-րդ հոդվածի 1-ին մասի, 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, 7 տարվա ազատազրկման է դատապարտված: