|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հուլիսի 31-ին հայկական մի շարք զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում այս օրերին համատարած փորլուծության դեպք է գրանցվել, պատճառը՝ ջուրն է և ոչ հիգիենիկ վիճակը:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին հարկ է համարում նշել, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում հուլիսի 31-ի դրությամբ գրանցվել է միայն մեկ դեպք, և փորկապության խնդիր ունեցող դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
«Կոշ» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ իրավիճակը վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից, համատարած փորլուծության դեպք չի գրանցվել, ուստի և լրատվամիջոցներում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: