կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 17:45
Իրավական

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալը գլխավոր դատախազին խնդրում է վերահսկել «անկախ հանձնաժողովին»

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալը գլխավոր դատախազին խնդրում է վերահսկել «անկախ հանձնաժողովին»

ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունին, ով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հաղթել էր ՔԿՀ-ի վարչակազմին, սակայն պարտվել «անկախ հանձնաժողովին», yerkir.am-ի միջոցով բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ դատապարտյալը դիմել էր գլխավոր դատախազին` բարձրացնելով իր պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դիմումներն անհիմն կերպով մերժելու փաստը: Իր զարմանքը հայտնելով դատախազության անտարբերության կապակցությամբ` նա նշել էր, որ այդ մերժումների հետևում կանգնած է հզոր և ազդեցիկ մի ուժ, որն էլ ուղղորդում է բանտերի ադմինիստրացիաներին` խախտելով դատապարտյալների իրավունքները: Դատախազությունն արձագանքել էր Ամատունու հայտարարությանը և դրան ընթացք տվել:

 

Նշենք, որ վերջերս էլ Ամատունին դատարանում բողոքարկել էր ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի` իր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մերժելու մասին` 31.04.2014թ. որոշումը: Դատարանը վճռել էր վերացնել ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի կայացրած մերժման որոշումը և պարտավորեցնել Ամատունուն վաղաժամկետ ազատելու միջնորդությունը ներկայացնել անկախ հանձնաժողովին: Սակայն, հակառակ կալանավորի սպասումների, հանձնաժողովը մերժել էր նրան:

 

«ՀՀ նախագահի հրամանագրով գործող «Անկախ հանձնաժողովն» իր փակ` գաղտնի քվեաարկությամբ հավանություն չի տալիս միջնորդագրին, գտնելով, որ ես դեռ պատիժ կրելու կարիք ունեմ և դրանով իսկ հակասելով դատարանի որոշմանը, որը ենթակա է պարտադիր կատարման: Նշեմ նաև, որ ըստ օրենքի` «Անկախ հանձնաժողովն» իրականացնում է հակակոռուպցիոն վերահսկողական լիազորություն բացառապես ՔԿՀ-ի «վարչական հանձնաժողովի» նկատմամբ և պարտավոր է հաշվի նստել նաև դատարանի որոշման հետ, որով բացառվում է ինձ հետ կապված որևէ կոռուպցիոն ռիսկի հնարավորություն և որով ես ճանաչվել եմ վաղաժամկետ ազատման ենթակա դատապարտյալ: Դատարանն ինձ պատժից չի ազատել, քանի որ չէր կարող իրացնել «անկախ հանձնաժողովին» վերապահված լիազորությունները, իսկ ահա այդ հանձնաժողովն, անտեսելով դատարանի որոշումը ևիրեն վերապահելով դատարանից բարձր լիազորույուններ` կատարել է ապօրինի գործողություն` մերժելով իմ միջնորդագիրը: Ես մեկ տաուց ավելի է պայքարում եմ իմ իրավունքների և ազատությունների վերականգնման համար, որոնք մշտապես խախտվում և ոտնահարվում են: Ամիսներ առաջ «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի իսկ այժմ էլ արդեն «անկախ հանձնաժողովի» կողմից ես ենթարկվում եմ բարոյահոգեբանական խոշտանգման:

 

Ես գտնվում եմ շատ ծանր վիճակում, քանի որ շարունակում եմ գտնվել անազատության մեջ ` չկարողանալով հասնել մորս, դառնալ լիարժեք քաղաքացի` գտնելով իմ տեղը հասարակության մեջ: Խնդրում եմ Ձեզ հանձնարարել, որպեսզի ստուգվի «անկախ հանձնաժողովի» կողմից կայացված 23.07.2014թ-ի` ինձ մերժելու մասին որոշման օրինականությունը: Ես դիմում եմ ձեզ, որպես արդարության և օրենքների վերահսկողի և հույսով եմ, որ հետևողականություն կցուցաբերեք այս խնդրի լուծման հարցում»,-դատախազին ուղղված բաց նամակում հայտնում է կալանավորը: