|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ չորս ուժերի հետ քննարկման սենյակից ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի, ՀՀԿ-ական պատգամավորներ Վարդան Այվազյանի ու Խոսրով Հարությունյանի ուղեկցությամբ: Նրանք խորհրդակցությունը շարունակեցին առանձին:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ լրագրողների բազմաթիվ հարցերին պատասխանելու է ասուլիսում, որը կհրավիրի կառավարության վերջնական ձևավորումից հետո, ուստի մի քիչ պետք է սպասել: Նա միայն նշեց, որ չորս ուժերի հետ քննարկվել է կուտակայինի հարցը: Չորս ուժերն իրեն են փոխանցել կուտակայինի հարցով իրենց նախագիծը, որը պետք է քննարկի կառավարությունը:
Հարցին՝ ի՞նչ եք զգում նոր պաշտոնում, պատասխանեց. «Իրավունք և պատասխանատվություն»: Լրագրողներից մեկի հարցին՝ «իսկ Ձեր ասածների հանդեպ», Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես իմ բոլոր ասածներին տեր եմ»:
Նշենք, որ չորս ուժերի քննարկումը դեռ շարունակվում է: