|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ նրա կողմից պատրաստակամություն է տեսել պարտադիր կուտակայինի հետ կապված գործընթացում կոմպրոմիսային լուծումներ գտնելու հարցում: Նա լրագրողնրին հայտնեց, որ կուտակայինի հարցում նոր վարչապետի դիրքորոշման փոփոխությունը հստակ է, որովհետև հնարավոր չէ իրականացնել որևէ բարեփոխում, եթե հասարակությունը դեմ է:
«Բարեփոխումը կառավարության անդամները չեն անում իրենց համար, անում են հասարակության համար, և եթե հասարակությունը չի ընդունում, ուրեմն պետք է գտնել այլ լուծումներ: Սա է, որ Հովիկ Աբրահամյանը ընդունել է և ուզում է փոփոխություններ իրականացնել, քանի որ ոչ մի կառավարություն չի կարող երկար ժամանակ գործել, եթե հասարակությունը նրա կատարած բարեփոխումներին դեմ է»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ կարվի ամեն ինչ, որ կուտակայինի հարցում գտնվեն հիմնավոր լուծումներ: «Ես տեսնում եմ, որ դրա հնարավորությունը այսօր կա»,- ասաց նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ հարցը ոչ այնքան վարչապետի անձի մեջ է, որքան` ՍԴ վճռի, որովհետև ՍԴ-ն իր վճռով հաստատել է, որ այդ օրենքը խնդիրներ է պարունակում: «Կա ՍԴ վճիռ, որն արդյունք էր լուրջ աշխատանքի ու «Դեմ եմ»-ի լուրջ ակտիվության, իսկ ՍԴ վճիռը որոշել է, որ առկա են էական պրոբլեմներ, ուրեմն, վաղ, թե ուշ, պետք է լուծվի այդ խնդիրը»,- ասաց նա: