կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 14:34
Տարածաշրջան

ԱՄՆ-ն իշխանափոխությո՞ւն է նախապատրաստում Ադրբեջանում

ԱՄՆ-ն իշխանափոխությո՞ւն է  նախապատրաստում Ադրբեջանում

Ադրբեջանցի իրավապաշտպան Էյնուլահ Ֆաթուլաևն ԱՄՆ-ին մեղադրում է իր երկրում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված գործունեության մեջ։ Նա պնդում է, որ վերջին 10 տարվա ընթացքում երեք խոշոր ամերիկյան հիմնադրամներ Ադրբեջանին 35 մլն դոլար են հատկացրել: Այդ գումարը տրամադրվել է ընդդիմադիր կազմակերպություններին ու կառույցներին և ուղղված է երկրում իշխանափոխության իրականացմանը. գրում է Независимая газета-ն իր « Գումարներ՝ ընդդիմության համար» հոդվածում:

 

Թերթը գրում է, որ, համաձայն իրավապաշտպան լրագրողի հետաքննության, 2008-2013-ին ամերիկյան IREX կազմակերպությունը 29 դրամաշնորհ է տվել՝ 730 հազար մանաթ ընդհանուր գումարով։ 10 հազար դոլար հատկացվել է 2013-ի նախաշեմին՝ azerbaijanelections.org կայքին, որն ընտրությունների ժամանակ սկսել է ընդդիմադիր դիրքորոշում ցուցադրել՝ դրանց արդյունքները կասկածի տակ դնելով։ 25 հազար դոլար ուղղվել է հակակառավարական seckiportali.az կայքին։ Կառավարության ակտիվ քննադատ Էմին Հուսեյնովին տրամադրվել է ֆանտաստիկ գումար՝ 275 հազար դոլար: Իշխանության մեկ այլ քննադատ  Ռաշիդ Հաջիլին ստացել է 128 հազար դոլար։

 

Ըստ լրագրողի տվյալների՝ դա միակ ամերիկյան կազմակերպությունը չէ, որ նման գործունեությամբ է զբաղվել:

 

Այս փաստերին  ծանոթացած շատերին տանջում է մի հարց` եթե ԱՄՆ-ն իրականում Ադրբեջանին գործընկեր է համարում, ապա ինչո՞ւ է Վաշինգտոնը ֆինանսավորում ընդդիմությանը, այդ թվում՝ ծայրահեղական հատվածին։