|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան երկուշաբթի համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում, ինչն առաջացրել է ԿԺԴՀ-ի բացասական արձագանքը. հայտնում է РИА новости-ն:
Զորավարժությունների մասին անցած շաբաթ հայտարարել է Կորեայի Հանրապետությունը՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին:
Թեև ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստումն է: