|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը իրեն սովորեցրել է չարձագանքել թերթերում տեղ գտած քննադատություններին: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երբ ես նախագահ դարձա, արձագանքում էի ամեն մի լրագրողի քննադատական հոդվածին: Եվ մի օր խոսակցություն ունեցա Բորիս Ելցինի հետ : Միակ մարդը, ում հետ կարող էի խմել: Ես ասացի. «Բորիս Նիկոլաևիչ, բայց այս ինչեր են գրում, այս ամենը սուտ է»: Նա էլ ասաց. «Դու ինչ է` թերթեր ես կարդում ու հեռուստացույց ես նայո՞ւմ: Դու ինչ է` էլ բան ու գործ չունե՞ս»: Այդ ժամանակ ես սկսեցի մտածել»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով` հենց Ելցինն է սովորեցրել նրան հանգիստ վերաբերվել ու ուշադրություն չդարձնել թերթերին: Ելցինը մի առիթով Լուկաշենկոյին ասել է. «Եթե ես քո պես վերաբերեի ամեն ինչին, ապա վաղուց գերեզմանոցում կլինեի»:
Իսկ թե ինչպես է վերաբերվում ֆեյք լուրերին, Լուկաշենկոն պատասխանել է, թե նրան հետաքրքիր են այդ ֆեյք լուրերի պատվիրատուները: