Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԶԼՄ-ների և հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հիշել է` ինչպես է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը բարկացրել իրեն. հայտնում է РБК-ն:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բելառուսը չի ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան: Լուկաշենկոն պատմել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի զգուշացման մասին, որն իրեն ասել է, թե այդ երկրների ճանաչման դեպքում Մինսկին սպասվում է բանկային համակարգի անջատում և ամբողջական մեկուսացում:
Բելառուսի նախագահը պատմել է, որ այդ խոսակցությունից հետո ինքը դիմել է Մեդվեդևին, որը խոսակցության պատրաստչի եղել:
«Գիտե՞ք, թե ինչ նա ինձ պատասխանեց.«Դե, Ալեքսանդր Գրիգորիևիչ, Դուք հասկանում եք, չէ՞, որ ես նախագահ եմ, իսկ տնտեսական հարցերը իմ մասով չեն: Վլադիմիր Վլադիմիրովիչն է վարչապետը, նրա հետ էլ որոշեք հարցը»: Ես բարկացա ու ասացի հետևյալը. « Լսե'ք, ես նախագահ եմ, Դուք էլ` նախագահ, Դուք ինձ հարց եք ուղղել, ես պատասխանում եմ: Եթե չեք կարողանում լուծել այդ հարցը, ուղարկում եք վարչապետի մոտ, ապա ինչի՞ մասին Ձեզ հետ խոսեմ: Ինչո՞ւ եք Դուք ինձ նախատում, թե ինչ-որ տեղ ինչ-որ մեկին չեմ ճանաչել»,- պատմել է Լուկաշենկոն: