|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀԿ ԳՄ` այսօր կայացած նիստից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նոր կառավարության կազմավորմանը` նշելով, որ կառավարություն կազմավորելու վերջնաժամկետը մայիսի 3-ն է: «Սպասեք և ամեն ինչ կիմանաք»,- ըստ էության` ոչինչ չի ասել Շարմազանովը:
Արձագանքելով ՀՅԴ ԳՄ` այսօր հրապարակած որոշմանը, որ Դաշնակցությունը չի պատրաստվում մաս կազմել գալիք կառավարությանը, քանի որ իշխող ՀՀԿ-ն չի ընդունել իրենց յոթ կետանոց առաջարկությունների փաթեթը, Շարմազանովն ասել է. «Պարզից էլ պարզ է, որ մենք չենք կարող Դաշնակցության բոլոր առաջարկությունները ընդունել, իրենք էլ չեն կարող մեր բոլոր ծրագրային դրույթներն ընդունել: Եթե դա հնարավոր լիներ, ապա կլինեինք մեկ կուսակցություն»:
ՀՀԿ խոսնակը շեշտել է, որ Հանրապետականը կուսակցամոլությամբ չի տառապում: «Մենք պատրաստ ենք եղել, կանք և կլինենք, որ համագործակցենք ոչ միայն քաղաքական ուժերի, այլև քաղաքացիական խմբերի հետ: ՀՀԿ-ն է եղել ժողովրդավարական ինստիտուտների լոկոմոտիվը Հայաստանում»,- ասել է Շարմազանովը: