Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն այսօր առավոտյան հայտնել էր, որ, լրատվամիջոցին հասած տեղեկություններով՝ երկուշաբթի՝ մարտի 22-ին, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Տիգրան Մեծ պողոտայում (հայտնի՝ որպես «Սիլաչի») գտնվող առանձնատուն է այցելել ԱԱԾ տնօրենը: Ի՞նչն է եղել հանդիպման պատճառը կամ առանձնազրույցի թեման՝ առայժմ հայտնի չէ:
Հրապարակմանն արձագանքել է Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը՝ անձնական դերանվան անտեղի գործածմամբ («տեղեկացնում եմ», «հայտնում եմ». թե ինչպես պիտի գրասենյակը տեղեկացներ կամ հայտներ՝ միայն իրենց է հայտնի) մի թունավոր տեքստի տարածմամբ ժխտելով նշված հանդիպման փաստը: Իհարկե, կարող էր ավելի գրագետ և քաղաքակիրթ ոճով հերքվել հանդիպման փաստը, և գործարարի գրասենյակի՝ նման էմոցիոնալ, հահոյախառն, 7 տողի մեջ մեկուկես տասնյակ լուտանքներ ու անեծքներ պարունակող արձագանքը խորքի մեջ ավելի շատ հաստատում է ամեն ինչ, քան թե հերքում:
Մեզ «հայրենիք չունեցող» են անվանում նրանք, ում կամակատար իշխանությունը գիշերով, դավադրաբար, հասարակությանը խաբելով ու մոլորեցնելով՝ թշնամուն է հանձնել 10 հազար քառակուսի կմ հայրենիք, իսկ մնացած 30.000-ը վերջիններիս քաղաքականության արդյունքում շուտով դառնալու է կա՛մ թուրքական վիլայեթ կամ ՌԴ մարզ: Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին:
Ի դեպ, մեր պնդումներն ու հետևությունները հիմնականում հիմնված են գործարարի բազմաթիվ հարցազրույցներում տեղ գտած մտքերի ու մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ Խաչատուր Սուքիասյանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ցանկացած գնով բարեկամության հաստատման մոլի կողմնակից է, ամեն գնով պայքարում է Թուրքիայի հետ՝ իր համար այդքան բաղձալի բարեկամության հաստատման, ճանապարհների ապաշրջափակման և թուրքերի միջոցով Հայաստանում «լավ կյանքի» շրջան սկսելու համար: Եթե այսքանից հետո մեր այդ մատնանշումները գործարարի գրասենյակի կողմից համարվում են «ստորություններ ու վայրահաչոցներ», ապա այդ փաստը չափազանց ուրախալի կլիներ, եթե, իհարկե, զավեշտալի չլիներ:
Հիշեցնենք նաև, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններն անցած 25 տարիների ընթացքում Արցախում որևէ ներդրում չեն կատարել։ Հետևությունները թողնում ենք ընթերցողին։