Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը խանգարող հանգամանք չկա, սակայն դա մեծ ծրագիր է, մեծ գումարների մասին է խոսք. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Եթե Հայաստանն ունենար այդ գումարները, մենք հիմա վաղուց կառուցած կլինեինք: Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ կարողանանք ձեռք բերել համապատասխան պարտնյորներ և այդ երկաթգիծը կկառուցենք, շահագործենք: Անընդհատ բան է փոխվում այդ ուղղությամբ, անընդհատ աշխատանքներն ավելի են լավանում: Ամեն այցի ժամանակ, ամեն հարաբերության ժամանակ ինչ-որ բան է փոխվում, բայց ես կարող եմ ասել դրական շարժ կա»,- ասաց նախարարը:
Հարցին, թե միայն ֆինանսակա՞ն խնդիրն է, թե՞ կա նաև աշխարհաքաղաքական գործոն, Բեգլարյանը պատասխանեց. «Ֆինանսականն ամենաառաջինն է: Ես ձեզ ասեմ, որ, օրինակ, վերջերս, երբ Հայաստան էր եկել Իրանի փոխվարչապետը, նաև այդ կազմում էր քաղաքաշինության նախարարը: Մեր հարևան պետության տրամադրվածությունն այն էր, որ այդ գիծը` Իրանով Վրաստան և Հայաստան, անպայման կառուցվի»:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Թեհրանը մտափոխվի և իր էներգետիկ ծրագրերն Ադրբեջանի միջոցով իրագործի, նախարարը նշեց. «Կոնկրետ բանակցությունների ընթացքում ես այդպիսի տպավորություն չեմ ստացել»: