Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և 12 նախկին աշխատակիցների գործով ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` գործով հերթական նիստի ժամանակ հայտարարեց նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը` վկայակոչելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ստացված համապատասխան գրությունը: Այդ իսկ պատճառով դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատավորը մերժել էր հիշյալ ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը` անհիմն լինելու պատճառով:
Այսօրվա նիստին դատակոչվել էր 26 վկա, որոնցից ներկայացել էին 7-ը: Ինչպես պարզվեց վկաներից Նարեկ Զախարյանը մահացել էր: Նշենք, որ այս գործով անցնում է 190 վկա, որոնցից արդեն հարցաքննվել են 125-ը:
Ի դեպ, շուրջ մեկուկես տարի տևած դատաքննության ընթացքում արդեն 3-րդ վկան է մահանում:
Հիշեցնենք, որ Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով` յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ` 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար: