|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քիչ առաջ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետի` Վազգեն Խաչիկյանի գործով նորանշանակ դատավոր Արշակ Վարդանյանը մտավ խորհրդակցական սենյակ` ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի` իր դեմ ներկայացված ինքանաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:
Ըստ պաշտպանի` հիշյալ դատավորը անհիմն կերպով մերժել է իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը` պատճառաբանելով, որ մտավախություն կա, որ ամբաստանյալը կթաքնվի քննությունից: Արա Զաքարյանը մտավախություն հայտնեց, որ դատավորը ցանկանում է շարունակել գործի քննությունը` առանց հետազոտելու նախկին դատավորի` Պապոյանի կողմից հետազոտված ապացույցները: Ըստ փաստաբանի` նման դատավորը չի կարող անկողմնակալ քննել գործը:
Դատավորը որոշումը կհրապարակի քիչ անց:
Հիշեցնենք, որ Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով 3-րդ դատավորն է: Առաջին դատավորը` Մխիթար Պապոյանը, գործը հանձնել էր Մեսրոպ Մակյանին այլ դատարանում աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մակյանն էլ, իր հերթին, ինքնաբացարկ էր հայտնել` նշելով, որ ամբաստանյալ Խաչիկյանն իր համակուրսեցին է: