|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կրկեսի շենքը պատրաստ կլինի 2016-ի վերջին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
«Սկզբում որոշել էին ուղղակի ամրացնել այն, 1 տարի աշխատեցինք այդ ուղղությամբ, գումարներ ծախսվեցին, բայց հետո կարողացա համոզել, որ մեզ պետք է ոչ թե ամրացնել, այլ նոր շենք ունենալ: Հասկանո՞ւմ եք` մենք չէինք կարողանում մեծ ատրակցիոններ բերել, բացի այդ` մարդիկ ստիպված էին լինում 40 րոպե սպասել մինչև, ասենք, առյուծների վանդակներն էինք տեղադրում նրանց ներկայացման համար»,- ասում է Պետրոսյանը:
Նրա հավաստմամբ` հիմա արդեն շենքի 3-րդ հարկն են կառուցում, և աշխատանքները մեծ թափով առաջ են գնում:
Պետրոսյանի տեղեկացմամբ` շենքի տակը «մի մեծ լիճ» է եղել, և 1 տարի միայն այդ ջուրը դատարկելով են զբաղվել: «Մի քիչ էլ համբերեք, բան չմնաց»,- ասաց նա:
Պետրոսյանը նշեց նաև, որ եթե շենքը չկա, չի նշանակում` իրենք չեն աշխատում. թե' դերասանները, թե' կենդանիները մեկնել են հյուրախաղերի: