կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 15:33
Հասարակություն

Ի վերջո, ՀՀԿ-ն հո հայհոյանք չէ. ո՞վ կլինի հաջորդ վարչապետը

Ի վերջո, ՀՀԿ-ն հո հայհոյանք չէ. ո՞վ կլինի հաջորդ վարչապետը

ԱԺ ՀՅԴ խբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրարողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնելու, սակայն չեն բոյկոտելու ԱԺ նիստերը:

 

«Ո՞նց եք դուք դա պատկերացնում: Մենք բարձրացնելու ենք հարցը, ակտիվ քվեարկություն է լինելու, ո՞նց եք պատկերացնում, որ մենք նախաձեռություն ներկայացնենք ու չգնանք նիստերի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ն թերահավատությամբ է մոտենում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, անգամ` ինչ-որ տեղ կատակով, ապա Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՀԿ-ն հենց այդպիսի կեցվածք էլ պետք է ընդունի:

 

«Իրենք պիտի չհավատան, չտեսնեն, անընդհատ ոնց որ փորձեն սարկազմի, ծաղրուծանակի վերածել այս ամենը, ասում են` հարցեր ենք բարձրացնում, ծեսի ենք վերածում, ամեն քառօրյա նիստում հարց ենք բարձրացնում: Բայց էդ հարցերն իրենք ստեղծել են, քառօրյան էլ չի հերիքի դրանց համար: Սրա մասին թող մտածեն, լավ կյանքից չէ, որ քառյակն ամեն քառօրյայի ինչ-որ կոնկրետ հարց է բարձրացնում, պահանջում է լուծում տալ»,- հավելեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

 

Նա նշեց նաև, որ ոչ իշխանական չորս խմբակցությունների համար սկզբունքային է կառավարություն փոխելը, քանի որ իրենք հավատում են քաղաքականության փոփոխությանը, կոնկրետ կատարվող քայլերին, իսկ անձերի հետ հույս չեն կապում:

 

Ճշտող հարցին, որ եթե կառավարության հրաժարականից հետո հաջորդ վարչապետը նշանակվի ՀՀԿ-ական, իրենց համար ընդունելի կլինի՞, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Նորից հարցնում եք: Ի վերջո՝ Հանրապետականը հո հայհոյանք չէ, հանրապետականների մեջ էլ մարդիկ կան, որոնք այսօր դուրս են մղված այդ նույն տեղից: Եթե կգան, այդ ծրագիրը իրականացնեն, ուզում է` ՀՀԿ-ից լինի, ԲՀԿ-ից լինի, որտեղից լինի, կարևորը` հայ մարդ լինի, իր ազգը սիրի, իր ժողովրդին սիրի, պրոֆեսիոնալ լինի, լուծումներ առաջարկի, դրանք իրականացնի, թե չէ ՀՀԿ-ական կլինի, թե` չի լինի, է՞դ ա կարևոր մեր կյանքում»: Նա շեշտեց, որ իրենք գործընթացը չեն անձնավորում, և որ իրենք կառավարությանն անվստահություն չեն հայտնում քառյակին գործող կառավարությամբ փոխարինելու համար:

 

«Մենք հայ ժողովուրդ ասելով՝ չենք պատկերացնում, որ կսահմանափակվենք միայն իշխանություններով, քառյակով կամ էլ ԱԺ վեց կուսակցություններով: Մեր դժբախտությունների հիմքն այն է, որ մենք շատ վատ քաղաքականություն ենք վարել: Մենք ունենք հրաշալի կադրեր, որոնք պարզապես սրա-նրա ծանոթն ու բարեկամը չեն ու դուրս են մնացել, դրա համար ղեկավարում են մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն, չեն կարողանում լուծումներ գտնել: Ես հավատում եմ, որ մենք ողջ ռեսուրսը կմոբիլիզացնենք ու լավագույն կադրերին` ամեն մեկին իր տեղում կդնենք, որ կարողանա երկիրն այս վիճակից դուրս բերել: Կարելի է համապատասխան նախարարներ, կադրեր գտնել, որոնք իսկապես երկիրն այս վիճակից դուրս կբերեն, և մենք կուսակցական խնդիր չենք հետապնդում, որ իրենք չլինեն, մենք գանք իրենց տեղը: Սրանից ենք ուզում խուսափել, ու, երբ ասում ենք ամբողջական իշխանափոխություն, սա է: Մարդկանց փոփոխությամբ ոչինչ չի լուծվում»,- նշեց նա:

 

Հարցին, թե քառյակը չի՞ անդամակցելու նոր կառավարությանը, Ռուստամյանը պատասխանեց. «Չէ, մենք տենց խնդիր չենք դրել, որ քառյակը լինի, որ փոխենք այս կառավարությունը քառյակով: Մենք կառավարության ծրագիրն ու քաղաքականություն ենք ուզում փոխել»: