կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 17:01
Աշխարհ

Քանի՞սը կաշխատեն նման պայմաններում

Քանի՞սը կաշխատեն նման պայմաններում

Հայտնի Mullen ընկերությունը սոցիալական գովազդ է պատրաստել՝ Մայրերի օրվան նվիրված, որում առաջարկված պայմաններով զարմացրել է աշխատանքի ընդունվելու համար դիմող 24 հոգու:

 

Ընկերության պաշտոնյաներից մեկը նրանց հետ հարցազրույցի ժամանակ ներկայացրել է աշխատանքի ընդունման պայմանները՝ աշխատել գրեթե ոտքի վրա, գիշերները հաճախակի արթուն մնալ, տոներին դարձյալ աշխատել և արձակուրդ չունենալ, հմտություններ ունենալ բոլոր բնագավառներում, և ամենազարմանալին այն է, որ դա պետք է անեն առանց աշխատավարձի:

 

Աշխատանքի դիմողները հրաժարվել են նման պայմաններում աշխատելուց և հարցրել՝ կա՞ն, արդյոք, նման պայմաններում աշխատողներ: Պատասխանը եղել է՝ այո, մայրերը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: