| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նորանշանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի ԱՄՆ, սակայն ոչ թե պաշտոնական այցով, այլ վերապատրաստման, ընդ որում՝ ԱՄՆ կառավարության փողերով։
 «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2024 թվականի դեկտեմբերի 7-12-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Ֆլորիդա նահանգի Տամպա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներ և մայրաքաղաք Վաշինգտոն)՝ Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ) մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ: