Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
«Կառավարության որոշումը պետք է անվավեր ճանաչենք, որովհետև թե ընթացակարգային, թե բնույթով, թե նյութաիրավական նորմերի պահանջներով հակասում է օրենսդրությանը և ընդունվել է օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով։ Տարի ու կես դատական համակարգում ունենք մի իրավիճակ, որ առարկայական մեր բարձրացրած խնդիրներն ու հարցերը, որևէ ձևով չի շոշափվել և քննարկվել և դրան հետամուտ չեն եղել, դեռ որոշում են հարցը, որ դատարանը պետք է քննի»,-այս մասին «Գոյ» թատրոնի գործով ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Կարո Ասատրյանը։
«Նախարարությունը մեր համար անհասկանալի պայմաններում հաստատեց Գոյ թատրոնի և Սունդուկյան թատրոնի միավորման և միացման փոխանցման ակտերը, որոշումներ է կայացվել միավորվելու կապակցությամբ, որը փաստացի չի կատարվել։ Հանձնում ընդունումը իրականացրել է Կարեն Սիմոնյանը, ով որպես «Գոյ» թատրոնի տնօրեն, ընդհանրապես թատրոնի գույքի վերաբերյալ տեղեկություն չեր կարող ունենալ , նա ընդամենը 2 անգամ կես ժամով է եղել թատրոնի տարածքում, նա ինչպե՞ս կարող է պատկերացնել, թե այնտեղ ինչ ծավալի գույք կա, որի վերաբերյալ կարողանա հանձնում ընդունում կատարել։ Խախտումները շարունակվում է նախարարության և Սունդուկյան թատրոնի կողմից, և մենք փորձում ենք այդ ամենը փաստադրել և ներկայացնել դատարանին, նաև ունենք ներկայացրած ՀՀ գլխավոր դատախազին»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում