Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Բժշկական նորմատիվներով՝ 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինն արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ։ Այս պահի դրությամբ Արմեն Չարչյանը ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին։ Երկրորդ հանգամանքը Արմեն Չարչյանի մոտ զարգացած թոքաբորբն է։ Եթե փորձեմ սեփական հայացքով համեմատություն տանել, ապա ինտենսիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունության հանգեցրել է, բայց թոքաբորբի առկայությունն ու ինսուլինի՝ նման միավորը իսկապես ծայրահեղ վիճակ է առաջացնում»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին լրագրողների հետ զրույցում տվյալներ հայտնեց նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա շեշտեց, որ Չարչյանը դժվարությամբ է խոսում և հաղորդակցվում, այդ պատճառով իր տեսակցությունը կարճ է եղել։ Առողջական լուրջ խնդիրները, որոնք ունի Արմեն Չարչյանը, Վարդևանյանի խոսքով, կալանքի հետ անհամատեղելություն են առաջացնում։
«Իր կամքն, իհարկե, տեղն է, բայց նման պայմաններում մարդուն կալանավորումը դեռևս որպես խափանման միջոց պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։