|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ցանկացած համաձայնություն, որը կատարվում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառմամբ, ի սկզբանե առոչինչ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Հանրապետության հրապարակում, որտեղ՝ Կառավարության շենքի մոտ մեծ թվով քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով հրապարակել նախօրեին հայտնի դարձած սկանդալային փաստաթուղթը:
«Հետևաբար, ուղերձ Ադրբեջանին և նրա շահերը սպասարկող անձանց՝ որևէ համաձայնություն այս պայմաններում, այդ թվում ադրբեջանական ուժի նման լկտի մոտեցման պայմաններում, առոչինչ է։ Չի կարող միջազգային ասպարեզում ՀՀ իշխանությունների կողմից ստորագրված որևէ համաձայնագիր համարվել օրինական»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա համոզված է, որ քանի Նիկոլ Փաշինյանը կա՝ Հայաստանը կա՛մ զիջելու է, կա՛մ պատերազմ է լինելու։
Մանրամասն՝ տեսանյութում․