|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթացող նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը և դատարանը կարծիքների փոխանակում ունեցան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի և նրա պաշտպանների հաստատման հարցի շուրջ։
«Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ։ Ձեր հարցը մեր օրենսդրության հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ դատարանը հարցի էությունը չի հասկանում։
Մանրամասն՝ տեսանյութում։