|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ցեղասպան Ադրբեջանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան՝ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) անդամների ուղեկցությամբ, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների «հակաադրբեջանական քաղաքականության» հերթական ցուցադրում է անվանել։
«Խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը», - նշված է օկուպանտ երկրի գերատեսչության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունն ընդգծում է, որ չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված նախագահի աշխատակազմին և Լեհաստանի ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։
Հիշեցնենք՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդներին։