Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ, առողջապահության հարցերով փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է.
«2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ դիմել էին բողոքով առ այն, որ տնօրենը իրենց հասանելիք աշխատավաձները չի տրամադրում, ընտրողաբար աշխատակիցների տեղեկացնում է, որ հիվանդանոցը պարտքերի մեջ է և չի կարող տրամդրել աշխատավարձ։ 19․11․2024-ին «Առողջության իրավունք» ԻՀԿ գրություն էր ուղարկեղ ՀՀ կառավարություն՝ խնդրի պարզաբանման նպատակով։ Եվ այսպես՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը վարույթի շրջանակներում պարզում է, որ 44 աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը, որը վերականգնվել է ստուգումից հետո։
Այպիսով «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ը հեթական 100 տոկոս պետական ենթակայության հիվանդանոցն է, որը խատում է աշխատակիցների իրավունքները, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը և ՀՀ առողջապահության նախարարություն լռում են, խնդրիը բարձրացնում են հասարակական կազմակերպությունները, իսկ հիվանդանոցի տնօրենը ու իր «հավատարիմները» ծննդատան բոլոր խնդիրները թողած փորձում են գտնել «բողոքողին»․․․․․
Հ․Գ․ Մի փնտրեք, նրանք շատ են․․․․․»: