|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Լիբանանի բանակը ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հետ փոխգործակցությամբ սկսել է մեծ ուժեր կուտակել Լիտանիայի հարավային շրջաններում: Այդ մասին, հիմնվելով զինվորական աղբյուրներին, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:
Ավելի վաղ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել էր, որ հրադադար հաստատելու վերաբերյալ Իսրայելի և «Հեզբոլահ»-ի միջև պայմանավորվածությունից հետո երկրի կառավարությունը որոշել է ընդլայնել հարավային շրջաններում լիբանանյան ուժերի ներկայությունը:
Իսրայելական բանակի ներկայացուցիչները այս վերատեղակայումների խորապատկերում հայտարարել են, որ հրադադարի խախտման դեպքում պատրաստ են վճռական գործել:
Իսրայելցի զինվորականների և «Հեզբոլահ»-ի զինյալների միջև մարտական գործողությունները դադարեցվել են նոյեմբերի 27-ի առավոտյան։