Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Միասին» հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչները կառավարության շենքի դիմացից շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն։ Ինչպես նախօրեին տարածած հաղորդագրությամբ էին տեղեկացրել, փաստաթղթային հիմնավորումներով պայմանավորված, հաղորդում են ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին՝ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով:
«Այսօրվա իրավական համակարգն իրենց անձնական օգրագործման համար է, որը ծառայում է Նիկոլի կլանին և ՔՊ-ականնեին։ Քրեական օրենսգրքում չեք գտնի մի կետ, որով սրանք ներկայանալի չլինեն՝ որպես հանցագործներ, թե՛ սպանություններ և հայրենիքի հողեր հանձնել, թե՛ դավաճանություններ, թե՛ Սահմանադրական խախտումներ։ Մենք պարտավոր ենք դա վավերացնել, և երբ իշխանափոխություն լինի դրանք բոլորն ընթացք կունենան։ Այս հանցագործությունների արդյունքում մենք պետականություն և երկիր ենք կորցնում»,-այս մասին ասաց գրող, հրապարակախոս, հանրային գործիչ Խաչիկ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։