Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտից ընդունելության քննություններից հետո դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, այս անգամ Կառավարության շենքի դիմաց: Նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 միավոր ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին:
Կառավարության շենքի դիմաց ուսանողների ու նրանց ծնողների բողոքի ակցիային ներկա էին նաեւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները։ Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյան ասաց, որ իրենք ուսանողների կողքին են, որպեսզի աջակցեն ուսանողներին․ «Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք ուսանողներին, որոնք պայքարում են իրենց կրթական իրավունքի համար, որովհետեւ բոլոր ուսանողներն ունեն մեծ ձգտում, պատրաստակամ են սովորելու, կարծում եմ՝ պետությունը պետք է դա հաշվի առնի եւ ընդառաջ գնա»,- ասում է Ք․ վարդանյանն ու հավելում․ «700-ից ավելի ուսանողներ չեն կարողացել ընդունվել որեւէ համալսարան խնդիր, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը պատշաճ իրազեկում չի իրականացրել՝ կարեւոր փոփոխությունների մասին, որոնք արել է դիմելու ընթացակարգում։ Մենք, Դաշնակցության երիտասարական միության անդամներս, շատ լավ ենք տեղյակ այս ոլորտի խնդիրներին, բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին ու գիտենք, որ այսպիսի համակարգման պայմաններում նման խնդիրների անընդհատ ենք ականատես լինելու։ Դրա հետ է կապված մեր պահանջը՝ Արայիկ Հարությունյաին հրաժարականի, որը մինչեւ հիմա էլ ուժի մեջ է»։
Ի դեպ, Մեզ հետ ունեցած ճեպազրույցից հետո արդեն տեղեկացրել էինք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներ Գոռ Սարգսյանին և Քրիստինե Վարդանյանին, ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը (գնդապետի ուսադիրներով), առանց այլևայլության պահանջում էր հեռանալ Կառավարության շենքի առջից:
Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում․