Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կորոնավիրուսային ախտահարման ցուցանիշներով Արևելյան գործընկերության երկրների շարքում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Հայաստանն այս պահին զբաղեցնում է երկրորդ անպատվաբեր տեղը 1 000 000 բնակչության հաշվարկով:
Հիվանդների թվով մեզանից առաջ է միայն Բելառուսը, երկրորդ տեղը կիսում ենք Մոլդովայի հետ: Մեր ցուցանիշն է՝ 1 254 դեպք մեկ միլիոն բնակչության հաշվարկով:
Իսկ մահացածների հաշվարկով ավելի վատ վիճակ միայն Մոլդովայում է: Մեր ցուցանիշն է՝ 16.2 մահ մեկ միլիոն բնակչության հաշվարկով:
Եվ ավելի վատն այն է, որ հիվանդության տարածման տեմպերը, օրական հայտնաբերվող նոր դեպքերի քանակը խիստ մտահոգիչ է:
Եվ թեպետ իր լավագույն ավանդությներին համաձայն, Փաշինյանն այսօր ևս պատասխանատվությունը գցեց ժողովրդի վրա, մեկ է, այսպես ասած "սպռոսը" իրենից է:
Այդ ո՞նց պատահեց, որ կարանտինի պայմաններում դեպքերի քանակը նման կտրուկ աճ գրանցեց:
Ախր ձեռքերիցդ բացի գործ սարքելուց, վիրավորելուց, պետական բյուջե մսխելուց ու սուտ խոսելուց ուրիշ ոչինչ չի գալիս:»։