Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Երեկ Ֆրանսիայի Սենատի` պաշտոնական Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ընդունված բանաձևին այսօր՝ բանաձևի ընդունումից ժամեր անց արձագանքել է Ադրբեջանի Միլլի մեջլիսը։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ադրբեջանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։
Բացի այդ առաջարկվել է «սառեցնել» Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ, եթե դրանք հայտնաբերվեն։
Առաջարկների թվում է նաև բոլոր ֆրանսիական ընկերությունների, այդ թվում՝ Total-ի, Ադրբեջանից դուրս բերելու հարցը, ինչպես նաև արգելել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը պետպատվերների ծրագրերին։
Սա պարզ օրինակ է՝ ինչպես է խորհրդարանը՝ անգամ Ադրբեջանի պես բռանպետական երկրում մասնակցում երկրի արտաքին քաղաքական օրակարգերի սպասարկմանը, որտեղ հարկավոր է լրացնում անհրաժեշտ բաղադրիչները։
Մեր խորհրդարանի գործունեության վերջին 3 տարիների ընթացքում, չնայած ընդդիմության բոլոր ջանքերին, այդպես էլ չհաջողվեց որևէ հակահայ բանաձևի կամ հայտարարության ԱԺ մակարդակով պատասխան հնչեցնել։ Որովհետև հայաստանում հաստատվել է մեկ մարդու ամբողջատիրական իշխանություն և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»։