|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Արզումանյանը ծանոթանում է թատրոնի անձնակազմի հետ:
Yerkir.am-ի տեղեկություններով` Արզումանյանը հանդիպումներ է ունենում կոլեկտիվների հետ, ծանոթանում նրանց խնդիրներին և եղած իրավիճակին:
Հիշեցնենք, որ թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը մինչև ընտրությունը դադարել էր թատրոն գնալ, քանի որ նրա դեմ ստորագրահավաք էր սկսվել:
Yerkir.am-ի հետ զրույցում Խառատյանը նշեց, որ ինքն արդեն հանդիպել է տնօրենի հետ, զրուցել են, սակայն թե ի՞նչ կլինի հետո, պետք է մի քիչ սպասել: