կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-11 12:41
Մշակույթ

Ասել եմ` սիրո հետ կապված հարցերն աշխատանքից հետո. օպերայի թատրոնի տնօրենը` այնտեղ ստեղծված մթնոլորտի մասին

Ասել եմ` սիրո հետ կապված հարցերն աշխատանքից հետո. օպերայի թատրոնի տնօրենը` այնտեղ ստեղծված մթնոլորտի մասին

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ աշխատանքներ են տարվել թատրոնում:

 

Տնօրենն առաջին հերթին շեշտեց, որ թատրոնի անձնակազմը որոշ չափով փոփոխության է ենթարկվել, և մի շարք մարդկանց ստիպված հրաժեշտ են տվել և ընդունել նորերին: «Ուզում էինք որակը բարձրացնել, և դրա համար էլ որոշներին հրաժեշտ տվեցինք: Դրան զուգահեռ` բացվեցին մի շարք նոր բաժիններ»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ մթնոլորտ է հիմա տիրում թատրոնում, քանի որ գաղտնիք չէ, որ որոշ ժամանակ առաջ բավական լարված մթնոլորտ էր, և սահուն չէին աշխատակազմ-ղեկավար հարաբերությունները, Արզումանյանը պատասխանեց, որ իր առաջնային խնդիրներից մեկն էլ այդ հարաբերությունները կարգավորելն է եղել:

 

«Ուզում էի այնպիսի մթնոլորտ տիրի, որ մարդիկ հաճույքով գան աշխատանքի: Օպերայում շուրջ 620 մարդ է աշխատում և, բնականաբար, կարող են լինել մարդիկ, որոնք չսիրեն մեկը մյուսին: Ես ասել եմ, որ սիրո հետ կապված բոլոր հարցերը` աշխատանքից հետո: Կարծում եմ` հիմա այնպիսի մթնոլորտ է թատրոնում, որը թույլ է տալիս արտիստին միայն իր գործով զբաղվել»,- ասաց նա: