Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որի բացման արարողությունն ընձեռված է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բալետային ներկայացմանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Խառատյանը նշեց, որ բացմանը կներկայացնեն մեկ հատված «Զույգ արեգակներ» բալետից /մի փոքր ձևափոխված/:
«Հետո մրցանակը բերում և պատվանդանի վրա ենք դնում` այն մեր պարով արժեքավորելով: Ներկայացման հատվածը սկսվում է հին ծիսական պարից` հասնելով այսօրվա ժամանակակից` Ավետ Տերտերյանի երաժշտությունը»,- ասաց նա:
Ըստ բալետմեյստերի` «Ավրորան» կարևոր մրցանակաբաշխություն է, այն հայերի շնորհակալությունն է նրանց, ովքեր Եղեռնի ժամանակ ձեռք են մեկնել մեզ: «Այսօր մենք պատասխան քայլով ասում ենք` շնորհակալություն, և դրանով դառնում համամարդկային արժեքների կրողներից մեկը` ցույց տալով, որ Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա կա, ու մենք էլ ենք այդ արժեքները գնահատում և միանում դրան»,- ասաց Խառատյանը: