|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր ակումբներից մեկում տեղի ունեցավ ասուլիս, որի հյուրերն էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը, երաժիշտներ:
Նախապես հայտարարվել էր, որ ասուլիսին պետք է ներկա լիներ նաև թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, ընդ որում` ասուլիսը պետք է կայանար մայիսի 29-ին, սակայն հետաձգվել էր, քանի որ ասուլիսին մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև Արզումանյանը:
Սակայն ասուլիսին տնօրենն այդպես էլ չներկայացավ: Թե ինչո՞ւ է Արզումանյանը խուսափում լրագրողներից, պարզ չէ, քանի որ մինչ այդ նա yerkir.am-ի հետ զրույցում էլ նշել էր, որ առաջիկայում անպայման հանդես կգա մամուլի ասուլիսով: