|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի փոխվելուն պես փոխվեց նաև թատրոնի գլխավոր բալետմայստերը: Այսուհետ որպես գլխավոր բալետմայստեր հանդես կգա Վիլեն Գալստյանը, իսկ նախկին գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը` որպես հրավիրյալ բալետմայստեր: Խառատյանը նշել էր, որ փոփոխությունը ժամանակավոր է` մինչև թատրոնում ամեն ինչ հանդարտվի:
Yerkir.am-ի զրույցում թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը նշեց, որ հրամանի` ժամանակավոր լինելու մասին խոսք լինել չի կարող, արդեն կա փաստացի, սեղանի վրա դրված հրաման:
«Ես իրավունք չունեմ նախարարի հրամանը քննարկելու: ՀՀ մշակույթի նախարարն արդեն իր դիրքորոշումն ու կարծիքը հայտնել է: Սա քննարկման առարկա չէ, անգամ` Խառատյանի կողմից: Հրամանի ժամանակավորը ո՞րն է, հրամանագրվել է, ուրեմնհրամանագրվել է, ոչ ոք չի ասում` ժամանակավոր է»,- ասաց Աղաբաբյանը:
Նրա հավաստմամբ` նման քայլով, այնուամենայնիվ, ոչ ոք չի խոչընդոտում Խառատյանի ստեղծագործական կարիերայի զարգացմանը կամ ինչ-ինչ մտահղացումներ կյանքի կոչելուն: